BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Ազգային երգ ու պար» առարկայի վերապատրաստված ուսուցիչները ստացել են հավաստագրեր

«Ազգային երգ ու պար» առարկայի վերապատրաստված ուսուցիչները ստացել են հավաստագրեր
28.12.2016 | 16:53

ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ «Այբ» դպրոցում տեղի է ունեցել «Ազգային երգ ու պար» առարկայի վերապատրաստված ուսուցիչների հավաստագրերի հանձնման արարողությունը: Ներկաներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը` շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին` իրենց ընտրած ճանապարհի և գործունեության համար: «Շատերը «Ազգային երգ ու պար» առարկան դիտում են որպես արվեստի առարկա, այնինչ դրա փիլիսոփայությունն ու իմաստը շատ ավելի խորն են: Այս առարկան աշակերտների մոտ դաստիարակում է հայի ոգի, քաղաքացիական կեցվածք և արդեն դարձել է ինքնության մի մաս:

Տարիներ առաջ «Կարին» համույթը կարևոր առաքելություն սկսեց` ազգային պարերը վերադարձնելու կենցաղ: Հետևաբար առարկայի ներդրումը, այսօրվա արարողությունը այդ շարժման տրամաբանական շարունակությունն են: Երկար տարիներ դպրոցից ակնկալվել է միայն գիտելիքի փոխանցում, սակայն կրթության առավել կարևոր գործոն է նաև դաստիարակությունը: Գիտելիքը ձեռքբերովի է, արժեհամակարգը` մնայուն: Եվ այդ արժեհամակարգի ձևավորումը նաև ձեզ վրա է, հարգելի ուսուցիչներ, որը «Ազգային երգ ու պար» առարկայի միջոցով անգնահատելի է»,-մասնավորապես նշել է Դավիթ Սահակյանը:

Վերապատրաստված ուսուցիչներին հավաստագրեր է հանձնել ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Միջոցառման շրջանակում տեղի է ունենցել նաև «Ազգային երգ ու պար» առարկայի վերապատրաստված ուսուցիչների հաշվետու համերգ:
Նշենք, որ «Ազգային երգ ու պար» առարկան ՀՀ հանրակրթական դպրոցներում ներդրվել է 2014-2015 ուսումնական տարվանից սկսած:


Առարկայի ուսուցումն իրականացվում է 5-7-րդ դասարաններում՝ թվով 113 հանրակրթական դպրոցներում:

Դիտվել է՝ 1935

Մեկնաբանություններ